Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիգիենա

Պարզվել է ինքնաթիռի սրահի ամենակեղտոտ վայրը

Պարզվել է ինքնաթիռի սրահի ամենակեղտոտ վայրը

Միացյալ Նահանգների միկրոկենսաբանները հետազոտություն են անցկացրել՝ պարզելու համար, թե որն է ինքնաթիռի սրահի ամենաաղտոտված վայրը, գրում է Вести-ն։ Հակառակ փորձի պատվիրատուների սպասումների՝ այդ վայրը բոլորովին էլ զուգարանը չի եղել։

 

Ավելի քան տասը տարբեր մակերեսներից նմուշներ վերցնելով՝ գիտնականները հավաքել են մոտավորապես 3 000 մանրէ, հաղորդում է CBS-ը։

 

Դրանց թվում եղել են այնպիսինները, որոնք ընդունակ են վտանգավոր հիվանդություններ հարուցել՝ Serratia Plymuthica (շնչառական ուղիների հիվանդություն), աղիքային ցուպիկ, թոքերի բորբոքում և այլն։ Մանրէների այդ տեսակները հայտնաբերվել են, մասնավորապես, սրահ տանող դռների, ինչպես նաև բացվող սեղանների վրա։

Սակայն ամենակեղտոտ վայրն ինքնաթիռում, պարզվել է, նստատեղի ետևի մասի ստորին հատվածում գտնվող գրպանիկն է։

 

Խնդիրը նրանում է, որ այնտեղ սովորաբար դրվում են ոչ միայն ամսագրեր և անվտանգության վերաբերյալ հրահանգներ, նաև շատ այլ իրեր (մթերքներից մինչև օգտագործված թաշկինակներ)։ Իսկ մաքրել այդ գրպանիկները, ամենայն հավանականությամբ, սրահի մաքրության համար պատասխանատու մարդկանց առաջնային խնդիրը չէ։

 

Հետազոտության ընթացքում հայտնաբերված վնասակար նյութերի մեծ մասը եղել են ոչ միայն գրպանիկում, այլև նստարանի ամբողջ մակերեսին։

 

Վարակից խուսափելու համար գիտնականները խորհուրդ են տալիս միշտ ունենալ ձեռքերն ախտահանող միջոցներ, մաքրել սեղանը մինչ սնվելը և հնարավորինս քիչ ձեռք տալ դիմացի նստարանի գրպանում գտնվող իրերին։

 

Սկզբնաղբյուր. http://www.tert.am/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ